Григор Маркосян - Мое время, или Осенний дневник (на армянском языке)

Тут можно читать онлайн Григор Маркосян - Мое время, или Осенний дневник (на армянском языке) - бесплатно ознакомительный отрывок. Жанр: Зарубежное современное, год 2018. Здесь Вы можете читать ознакомительный отрывок из книги онлайн без регистрации и SMS на сайте лучшей интернет библиотеки ЛибКинг или прочесть краткое содержание (суть), предисловие и аннотацию. Так же сможете купить и скачать торрент в электронном формате fb2, найти и слушать аудиокнигу на русском языке или узнать сколько частей в серии и всего страниц в публикации. Читателям доступно смотреть обложку, картинки, описание и отзывы (комментарии) о произведении.

Григор Маркосян - Мое время, или Осенний дневник (на армянском языке) краткое содержание

Мое время, или Осенний дневник (на армянском языке) - описание и краткое содержание, автор Григор Маркосян, читайте бесплатно онлайн на сайте электронной библиотеки LibKing.Ru
Книга состоит из дневниковых записей. Ее жанр автор определяет как поэма в прозе. Это короткие рассказы, воспоминания, впечатления и размышления человека – бывшего советского педагога (армянина из Грузии), который после известных событий 90-х годов прошлого века оказался в России и долгое время прожил там.Одна из главных тем – Время, время вообще, его быстротечность и необратимость, его феномен и в частности тот отрезок, который выпал на долю героя, то есть автора.Говоря о русско-армянской дружбе, автор утверждает, что несмотря ни на что, она сохранилась и укрепилась.

Мое время, или Осенний дневник (на армянском языке) - читать онлайн бесплатно ознакомительный отрывок

Мое время, или Осенний дневник (на армянском языке) - читать книгу онлайн бесплатно (ознакомительный отрывок), автор Григор Маркосян
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Ահա այսպես, մանկությունից մինչև հիմա ինձ հանգիստ չեն տալիս ժամանակի մասին մտքերը, ինչպես Իոսիֆ Բրոդսկին է գրել, թվում է, թե ես ժամանակի մասին մտածել եմ ավելի շատ, քան նա, ով ստեղծել է ժամանակը…

* * *

Քանի մոտենում եմ վերջին, այնքան ավելի հաճախ եմ մտքով վերադառնում դեպի սկիզբը, որտեղից եկել ենք բոլորս՝ դեպի մանկություն, երևակայությամբ վերականգնում եմ անցքեր, պատկերներ և այնքան հաճախ ու այնպես ինքնամոռաց կերպով, որ երբեմն շփոթում եմ՝ ինքս տեսե՞լ եմ այդ բաները, թե՞ մերոնք են պատմել:

Ահա տեսնում եմ իմ վաղ մանկության կարմիր օրերից մի օր: Կարմիր են թվում անցյալի օրերը, մեկ էլ ապագան է կարմիր թվում, երբ հավատում են նրան:

Խորունկ ձմեռ էր, ձյունառատ ու խիստ: Մենք հավաքվել էինք թոնրի շուրջը: Մայրս հացի այրված կուտերը լցրել էր ուռենու ճյուղերից հյուսած սկուտեղի մեջ ու դրել մեր առջև, որ ուտենք:

Խորունկ ու դժվար ձմեռ էր, պատերազմը նոր էր վերջացել, այդ սևացած կուտերից բացի մեր տանը էլ բան չկար ուտելու:

Կոլխոզը մեր փոքր գոմը պահեստ էր դարձրել, կարտոֆիլ էր լցրել: Գոմի դուռը կնքել էին: Գոմը լիքը կարտոֆիլ էր, իսկ մեր մեծ ընտանիքը սոված էր: Հայրս ու եղբայրներս լուռ նստած նույն բանն էին մտմտում՝ ի՞նչ կլինի, եթե կարտոֆիլը հանեն: Այդպես լռությամբ էլ միևնույն որոշումը կայացրին՝ ուրիշ ելք չկա: Այնուհետև հայրս շաբաթը մի անգամ քրոջս՝ Նազերին, պարանով երդիկից իջեցնում էր գոմը, քանի որ նա փոքրամարմին ու թեթև էր, իսկ նա դռան շեմքի տակից կարտոֆիլները գլորում էր դուրս: Դա փրկություն էր, մեզ այլևս սով չէր սպառնում:

Պահեստապետը Առաքելենց Աղասիմն էր: Նա կռահել էր, թե ինչ է կատարվում իր պահեստում, բայց բան չէր ասել, միայն հորս զգուշացրել էր, թե ռևկոմի նախագահը երկու-երեք օր հետո ստուգման պիտի գա, երդիկը պիտի փակի ու նույնպես կնքի:

Երկու օրվա Նազերը այնքան կարտոֆիլ դուրս տվեց, որ մեզ բավական էր մինչև գարուն:

– Աստված մարդուն չի կորցնի,– ասաց հայրս դռները փակելով:

– Բայց մեզ Աղասիմ քեռին փրկեց,– առարկեց ինչ-որ մեկը:

– Այո՛, իսկ նրան դրդեց Աստված…

Մեր ավագ եղբայր Համբոն հիվանդ պառկած էր մի անկյունում, իսկ Գևորգը գնում-գալիս էր գոմի երկայնքով ու ոգևորված արտասանում էր.

Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստոմ Զալին՝ Ֆիրդուսին,

Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին…

Նա այդ բանաստեղծությունը երկու օր հետո պիտի արտասաներ Ստալինի ծննդյան օրվան նվիրված համերգին և լարված պատրաստվում էր: Երբ հասնում էր «ո՛վ Պողպատե Առաջնորդ»-ին, ձայնը բարձրացնում և ձեռքը թափով վեր էր պարզում, այդպես էր սովորեցրել ուսուցիչը, իսկ երբ պիտի ասեր՝ քեզ արևը պիտի լինի հաղթանակի շքանշան, երկու ձեռքն էր պարզում:

Համբոն չարացած էր և ամենից առաջ հենց Պողպատե Առաջնորդի դեմ, որովհետև նրան էր համարում վերջերս իրեն բաժին ընկած ձախորդությունների պատճառը: Նրան բռնի ֆեզո էին տարել Վալե քաղաքը, որտեղ հիվանդացել էր դողէրոցքով: Այնտեղից մի ընկերոջ հետ փախել էր և մի քանի օր ճանապարհին տանջվելուց ու զանազան արկածներից հետո գյուղ էր հասել: Թվում էր, թե ձախորդությունները վերջացան, բայց այդպես չէր: Աբուլի կոլխոզի հովիվները այդ ձմեռ խոտի պակասության պատճառով ոչխար էին պահում մեր հարևան Սմբատենց գոմում և շատ շուն ունեին: Երբ Համբոն հասել էր մեր տանը, շները հարձակվել էին նրա վրա ու քիչ էր մնացել քրքրեին: Մարդիկ հասել ազատել էին, բայց նա բազմաթիվ վերքեր էր ստացել և հիվանդ ու չարացած պառկած էր, ուստի Գևորգից պահանջեց լռել:

Հայրս հավանություն տվեց դրան, Գևորգին ուղարկեց ստուգելու, թե բոլոր դռները փա՞կ են և սկսեց հայհոյել բանաստեղծությունը գրողին էլ, Առաջնորդին էլ:

Այդ վտանգավոր տարիներին նա իրեն շատ զգույշ էր պահում, բայց երբ համոզված էր լինում, որ դռները փակ են, հայհոյում էր բոլշևիկներին: Նա այն կարծիքին էր, որ նրանք շեղվել են Լենինի ծրագրից, կոլխոզները ուրիշ տեսակ պիտի լինեին, հողն ու անասունները միանգամից չպիտի խլեին գյուղացուց:

– Տրոցկին էր մարդ, սրանք ի՞նչ են,– ասում էր նա:

Համբոն դպրոցում լավ էր սովորում, յոթնամյակն ավարտելուց հետո հայրս մտադիր էր նրան Գանձա ուղարկել ուսումը շարունակելու, ֆեզոն խանգարեց: Ֆեզո կոչվածները ֆաբրիկա-գործարանային ուսումնարաններ էին, որտեղ արհեստներ էին սովորեցնում կոմունիզմի ապագա շինարարներին: Բոլորը փախչում էին, ոչ ոք չէր ուզում գնալ, դրա համար էլ բռնի էին տանում: Տասներկու-տասներեք տարեկան երեխաներին դպրոցից հանում, տանում էին օտար քաղաքներ և շատ խիստ պայմաններում պահում էին ամիսներով: Բռնի էին տանում, բայց ասում էին կամավոր է:

Մինչդեռ նույնիսկ երգելը կամավոր չէր:

Դպրոցում սոված, մրսած երեխաները երգեր էին երգում ոչ միայն Լենինի ու Ստալինի, պարտիայի ու հզոր բանակի մասին, այլև ընկեր Թելմանի ու ընկեր Դիմիտրովի, Իսպանիայի անվախ կոմունիստների մասին, բայց ամենից շատ՝ ինչ-որ երջանիկ ապագայի մասին, որին բոլորը պարտավոր էին հավատալ:

Իմ քույրերը, հատկապես Մաքոն, դպրոցի երգչախմբի զարդն էին, բայց նրանց երգեցիկ էությունը այդ երգերով չէր բավարարվում, տանը անվերջ գեղգեղում ու երգում էին «Աման, Թելլո»-ն, «Քելե, Սաթո»-ն և «Ալմաստը շողում է»:

Կամավոր բան չկար, բռնի աշխատանքի էին քշում, մթերք էին հավաքում, ընտրությունների էին տանում ու դարձյալ անունը դնում էին կամավոր:

Պատմում էին, թե մի անգամ գյուղացիներից մեկը Ստեփան քեռուս խնդրել էր, որ դատարանում վկայություն տա, թե այսինչը քարով խփել, սատկեցրել է իր հորթին: Քեռիս համաձայնվել էր, միայն ասել էր, որ ճաշարան տանի, մի աման բորշ ուտեցնի: Բորշը ուտելուց հետո գնացել էին դատարան: Դատավորը քեռուս հարցրել էր՝ կամավո՞ր է եկել, թե՞ ստիպել կամ համոզել են:

– Հընգեր դատավոր, հիմի կամավոր բան կա՞: Էն օրը մեզնից քսան հավկիթ տարան, մեկ էլ երկու կիլո բուրդ, կամավո՞ր տվի կամ պապդ կամավո՞ր մտավ կոլխոզ: Էս մարդը մի պորցի բորշ հյուրասիրեց, ասաց՝ արի, ես էլ եկա, թե չէ՝ ի՞նչ հորթ, ի՞նչ բան, տեղեկություն չունեմ:

Դատարանից դուրս գալուց հետո, երբ հորթի տերը դժգոհել էր, քեռիս ասել էր.

– Եգան ջան, ուզում էիր, որ մի աման բորշի համար սուտ վկայություն տամ՝ մարդուն տանեն կորցնե՞ն:

Այն ժամանակ կարող էին կորցնել և՛ առանց պատճառի, և՛ սուտ վկայությունով, և՛ առանց վկայության, մի անզգույշ խոսքի կամ անմեղ կատակի համար:

Մեր հարևան Գագո քեռուն երկու տարի նստեցրել էին, որովհետև «Սովետական Վրաստան» թերթով ծխախոտ էր փաթաթել, ծխել էր:

Մի անգամ շրջանի միլիցիայի պետը սահնակով գյուղ էր եկել, գրասենյակի դռանը հավաքված գյուղացիներից պահանջել էր, որ ձիերին խոտ տան: Պիրաշկի Օհանը ասել էր.

– Կոլխողը խո չի՞ մեռել, որ մենք տանք:

Նրան անմիջապես փակել էին մի գոմում որպես վտանգավոր դասակարգային թշնամու և տրոցկիստի, վրան պահակ էին կարգել մինչև Գանձայից միլիցիոներներ գային: Նրան այդպես էլ տարել, կորցրել էին, չէին թողել, որ գոնե կնոջն ու միակ որդուն տեսնի:

Դա այն Օհանն էր, որ կոլխոզ մտնելիս ասել էր՝ մեկեն մտնինք, մեկեն ելնինք:

Երբ Պողպատե Առաջնորդը մեռավ, բոլորը պարտավոր էին լալ, լացն էլ կամավոր չէր: Մտքում անիծում ու լալիս էին կոլխոզի գրասենյակի դռանը, խանութի առաջ, բայց այնպես, որ ուրիշները տեսնեն իրենց լացը:

Երևի դեռ երբեք չէր եղել այնպես, որ մի մարդու կյանքն ու մահը այդքան մեծ նշանակություն ունենային ուրիշների բախտի համար:

Հիմա կարմիր են թվում այդ օրերը: Ժամանակի օրե՞նքն է այդ, թե՞ գույնի օրենքը, ի՞նչ իմանաս, ինչու՞ է այդպես:

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать


Григор Маркосян читать все книги автора по порядку

Григор Маркосян - все книги автора в одном месте читать по порядку полные версии на сайте онлайн библиотеки LibKing.




Мое время, или Осенний дневник (на армянском языке) отзывы


Отзывы читателей о книге Мое время, или Осенний дневник (на армянском языке), автор: Григор Маркосян. Читайте комментарии и мнения людей о произведении.


Понравилась книга? Поделитесь впечатлениями - оставьте Ваш отзыв или расскажите друзьям

Напишите свой комментарий
x