Sev Mangushyan - Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր
- Название:Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր
- Автор:
- Жанр:
- Издательство:Литагент Ридеро
- Год:неизвестен
- ISBN:9785448312670
- Рейтинг:
- Избранное:Добавить в избранное
-
Отзывы:
-
Ваша оценка:
Sev Mangushyan - Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր краткое содержание
Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր - читать онлайн бесплатно ознакомительный отрывок
Интервал:
Закладка:
Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր
Sev Mangushyan
© Sev Mangushyan, 2016
ISBN 978-5-4483-1267-0
Создано в интеллектуальной издательской системе Ridero
Ուրիշի նամակը կամ բարև սեպտեմբեր
Երկու հազար երեք թվականի սեպտեմբերի հինգն էր, երբ ինձ հետ կատարվեց այն, ինչի մասին ես դեռ երկար էի հիշելու: Դեռ առավոտյան, երբ բացեցի թեյի տուփը և այնտեղից հանեցի վերջին թեյը, պատկերացում անգամ չունեի, թե ժամեր հետո ինչ է կատարվելու, երբ դասավորում էի պայուսակս և կորած գրիչս գտա եղբորս սենյակում, զայրացա ու դուրս եկա: Չգիտեի, որ հետո զղջալու եմ… Նախաճաշեցի ընտանիքիս` մայրիկիս, հայրիկիս, երկու փոքր եղբայրներիս և յոթանասունհինգ ամյա պապիկիս հետ: Բղավեցի պապիկիս վրա, որովհետև բարձրաձայն էր ծամում, բայց չմտածեցի, որ գուցե վերջին անգամ է ինձ հետ ճաշում: Մեզանից և ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ժամեր հետո մեր դուռն է թակելու մի մեծ ողբերգություն… այո, մեր ընտանիքի անդամներից մեկն այսօր մահանալու էր… Ասում են, անմահ լինելու համար, պետք է արժանի գործ կատարես. մեզ տալիս են ժամանակ այդ գործը կատարելու: Իսկ եթե գալիս է մահը` առանց ժամանակ տալու՞…հիշու՞մ են մեզ արդյոք, մահվանից հետո, և մենք, հենց մե՛նք, որքա՞ն երկար ենք կարողանում հիշել մեկին, ով այլևս չկա: Այո, կորուստը ընտանիքի համար իրոք մեծ էր, մեծ էր ողբերգությունը, որովհետև եթե մահը չշտապեր կատարելու առաջին քայլը, այս աշխարհը չէր զրկվի նրանից, ով հետո դառնալու էր մեծ մարդ…
Երբ ավարտեցի նախաճաշը, արագ դուրս եկա տանից՝ առանց հրաժեշտ տալու որևէ մեկին: Դուրս եկա, բարևեցի հարևանուհուն, ով ինչ-որ գործով էր զբաղված բակում: Նա էլ չէր մտածում, որ ժամեր հետո մեր տանից լսվելու է սարսափելի ողբերգական մի ճիչ, որ թողնելու է իր գործը ու վազելու է դեպի մեր տան կողմը: Մի քանի քայլ էի արել, երբ գետնին գտա ծրար, որի վրա հասցե կար նշված: Գիտեմ, չի՛ կարելի կարդալ ուրիշի նամակները, բայց ախր ես այն մարդկանցից չեմ, ովքեր դիմանում են գայթակղություններին: Բացեցի ծրարը… է՜… երանի ինձանից առաջ մեկ ուրիշը գտած լիներ… երանի չբացեի, թողնեի այդտեղ գետնին ընկած… գնայի… բայց ոչ: Բացեցի ծրարը, հանեցի նամակը… գրված էր խիտ և մանր տառերով…:
Դասից ուշանում էի ու չգիտեի՝ կարդամ նամակը և ուշացանա՞ մ, թե՞ այնուամենայնիվ, գնամ ` առանց կարդալու: Չէ, դասերս չեն փախչի, դեռ կհասցնեմ, բայց նամակը հիմա էր պետք կարդալ, որովհետև չէի դիմանա, մանավանդ այն դեպքում, երբ պատահմամբ աչքիս ընկան առաջին տողերը:
Սեպտեմբերը միշտ սիրել եմ, ոչ այն բանի համար, թե իբր աշունը տխուր է: Սեպտեմբերի մեջ ինձ միշտ մի այլ բան է գրավել. ինչ-որ թաքնված հանգստություն, ինչ-որ հաճելի հուշ… Եթե մյուսների համար գարունն է նոր կյանքի սկիզբը, ապա ինձ համար աշունն է, իսկ միգուցե, պարզապես սիրել եմ սեպտեմբերը, որովհետև կանխազգացել եմ, որ կյանքիս ամենամեծ շրջադարձը ինձ պարգևելու է աշնանային այս ամի՞ սը:
Մենք երբեք նախապես չենք կարող իմանալ, որ մեզ շրջապատող մարդկանցից որևէ մեկին այսօր տեսնում ենք վերջին անգամ, այլապես գուցե ավելի բարի, ավելի ներող ու հոգատար լինեինք նրանց նկատմամբ: Գուցե դա կարելի է անել, երբ նա դեռ ողջ է, որովհետև չգիտես ինչ կլինի վաղը: Ու ցավոք, մահացածից ներում խնդրելը կամ ներելը այլևս ոչ մեկին պետք չէ:
Հիմա վերադառնամ սեպտեմբերյան առավոտին, երբ գտա նամակը: Առաջին տողերը միանգամից գրավեցին ուշադրությունս, որովհետև նամակի հասցեատիրոջը ճանաչում էի: Մտերիմ չէի, գիտեի միայն անունը, որը չեմ կարող հայտնել` նամակի բովանդակությունն իմանալուց հետո: Նա էլ ինձ հետ միասին սովորում էր նույն ակադեմիայում: Իրար չէինք էլ բարևում: Ինձ հետաքրքիր էր, ո՞ վ էր նամակը ուղարկել, որովհետև այն կարդալիս` ինձ համար զարմանալի մի բացահայտում եղավ: Այս փողոցով երևի մոտ երեսուն րոպե առաջ անցել է մեր տարեց փոստատարը, հավանաբար մի այլ նամակ հանելով` պատահմամբ այս մեկը աննկատ գցել էր գետնին, չիմանալով, թե իր այս անզգուշությունը ինչ հետևանքներ կարող էր ունենալ: Նստեցի մեր փողոցից երկու փողոց այն կողմ գտնվող այգում: Սկսեցի կարդալ.
« Բարև, որդիս: Քեզ գրում է քո մայրը, այն մայրը, ով թողեց քեզ քսաներկու տարի առաջ: Գուցե մենք այս տարիների ընթացքում ինչ-որ տեղ բախվել ենք իրար, դուրս եկել դեմ հանդիման, բայց ես չէի կարող ճանաչել քեզ: Ես չգիտեմ՝ ինչպիսի՞ ն ես դու… Իմացել եմ անունդ, հասցեդ, գիտեմ, որ ապրում ես քեզ որդեգրած ընտանիքի հետ, գիտեմ՝ գիտես, որ նրանք քո կենսաբանական ծնողները չեն: Չգիտեմ, երբևէ մտածե՞ լ ես իմ մասին, բայց ես ապրածս տարիների ընթացքում ոչ մի վայրկյան չեմ դադարել մտածել քո մասին… »:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.
Интервал:
Закладка: