Таёжный Волк - ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки

Тут можно читать онлайн Таёжный Волк - ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки - бесплатно ознакомительный отрывок. Жанр: russian_contemporary, издательство Литагент Ридеро. Здесь Вы можете читать ознакомительный отрывок из книги онлайн без регистрации и SMS на сайте лучшей интернет библиотеки ЛибКинг или прочесть краткое содержание (суть), предисловие и аннотацию. Так же сможете купить и скачать торрент в электронном формате fb2, найти и слушать аудиокнигу на русском языке или узнать сколько частей в серии и всего страниц в публикации. Читателям доступно смотреть обложку, картинки, описание и отзывы (комментарии) о произведении.
  • Название:
    ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки
  • Автор:
  • Жанр:
  • Издательство:
    Литагент Ридеро
  • Год:
    неизвестен
  • ISBN:
    9785447489786
  • Рейтинг:
    3/5. Голосов: 11
  • Избранное:
    Добавить в избранное
  • Отзывы:
  • Ваша оценка:
    • 60
    • 1
    • 2
    • 3
    • 4
    • 5

Таёжный Волк - ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки краткое содержание

ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки - описание и краткое содержание, автор Таёжный Волк, читайте бесплатно онлайн на сайте электронной библиотеки LibKing.Ru
В книгу вошли три байки на армянском языке, которые касаются разных представителей животного мира. Две из них написаны на основе известных армянских классических сказок, но новые варианты значительно изменены по смыслу и содержанию. Произведения относятся к жанрам юмора и сатиры, отличаются интересными смысловыми сюжетами и комическими диалогами героев.

ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки - читать онлайн бесплатно ознакомительный отрывок

ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки - читать книгу онлайн бесплатно (ознакомительный отрывок), автор Таёжный Волк
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ

Армянские байки

Таёжный Волк

© Таёжный Волк, 2017

ISBN 978-5-4474-8978-6

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Մկների ժողովը

Ժամսլաքն ահա կանգնեց տասի վրա, և սկսվեց ժողովը մկների: Շուրջ քսան մկներ հավաքվել էին դպրոցի դասարաններից մեկում` ներս թափանցելով կիսաբաց լուսամուտից: Հավաքվել էին նրանք տարբեր ծակ ու ծուկերից. սեղանի վրա դրված էր կարևոր մի հարց, որն իր լուծմանն էր սպասում…

Մկներից ամենատարեցը` Համոն, նստեց ուսուցչի սեղանին, իսկ մյուսներն` աշակերտական սեղաններին: Համոն ձեռքը պարզեց, Համոն կարգադրեց.

– Մստո, դու լույսը վառի, Սեթո, դու էլ աթանդա կանգնի. հենց որ պահակը գա, ձեն հանի…

Լույսը միացնելուն պես Համոն ազդարարեց ժողովի բացումն ու դիմեց մկներին.

– Ժողովուրդ, էսօր մենք հավաքվել ենք, որ պարզենք, թե ովա մեր մեջի կռիսը…

Այդ պահին դուռը ճռռալով բացվեց, և ներս սողոսկեց մի փոքրամարմին մկան շվաք: Նա զկրտալով առաջ եկավ ու կանգնեց դռան դիմաց:

– Համեցեք, – սիրալիր տոնով ասաց Համոն:

– Ասում եմ, համեցեք, – շուտով կրկնեց Համոն` տեսնելով, որ նորեկը չի շտապում տեղ զբաղեցնել դասարանում:

– Բարի իրիկուն, – վերջապես խոսեց նորեկը:

– Ուշանում ես, Պստո, ուշանում… – Ասաց Համոն:

– Ինչա էղել որ, բանա պատահել? – ՀարցրեցՊստոն` զարմացած իր շուրջը նայելով:

– Պատահելա, Պստո, պատահել… Նստի, կպատմեմ, – պատասխանեց Համոն, ապա նորեն սկսեց իր ճառը, երբ որ տեղավորվեց Պստոն.

– Ժողովուրդ, էսօր մենք հավաքվել ենք, որ պարզենք, թե ովա մեր մեջի կռիսը: Ինչպես հայտնումա Վզգոն, երեկ նա մի շատ քստմնելի արարքի ականատեսնա դարձել: Ըստ նրա պատմածի` քշերվա կեսին էս մեր Վաղոն գյոզերով մտնումա մեզ բոլորիս հայտնի պադվալն ու կռիսություն անում. սաղիցս թաքուն բացումա ռահաթ լոխումի տուփն ու մենակով ռնդում…

– Այ քեզ Վաղոոո, այ քեզ Վաղինաաակ… – Իրենց զարմանքն արտահայտեցին մկները` սուր հայացքներ նետելով վերջին սեղանին թառած Վաղոյին…

– Ինչնա մենակով ռնդում? – Հարցրեց դռան մոտ աթանդա կանգնած Սեթոն:

– Ռահաթ լոխումը, Սեթրակ, ռահաթ լոխումը, – պատասխանեց Համոն:

– Յահ, դրան մի տեսեք!… – Դուրս տվեց Սեթոն քթի տակ:

– Էն աջաբ-սանդալին հո ձեռ չի տվել? – Մի մուկ խոսեց իր հերթին, սակայն, արձագանք չգտնելով իր հարցին, սսկվեց…

– Էդ հլա վերջը չի, – ասաց Համոն:

– Բա հետո? – Հարցրեց Անդրանիկը` խոշորացնելով աչքերը:

– Ռահաթ լոխումի հարցերը լուծելուց հետո անցնումա լեչոյին… Ճիշտ եմ հիշում, Վզգո, հաջորդ զոհը լեչոն էր?

– Հա, հա, լեչոն էր, հենց էդ պահին բռնեցի, – հաստատեց Վզգոն:

– Յահ, էդ մուկն էլ լեչո ուտել գիտի? – Զարմանքով հարցրեց մկներից մեկն ու սկսեց հռհռալ…

– Որ հասցներ, կուտեր, – պատասխանեց Վզգոն, ապա շարունակեց, – ձեռ գցեց բանկին, ու իրար հետևից մի քանի բանկա ղռռալով ընկան գետնին, ջարդուխուրդ էլան…

– Որ սրա մասին պադվալի տերն իմացավ, մեր վերջը կտա, լավագույն դեպքում կփակի սաղ անցքերը, որ մենք ներս ու դուրս անել չկարողանանք, – նշեց Համոն…

Այդ պահին նորից դուռը ճռռալով բացվեց, և դռան հետևից նշմարվեց գլուխ մը տղայի:

– Բարև ձեզ: Կներեք, կարողա ավելորդ կավիճ ունենայիք? – Հարցրեց նա` չնկատելով մկներին:

– Էս ջահելն ինչա անում դպրոցում քշերվա կեսին? – Ինքն իրեն հարցրեց Մամիկոնը` տեսնելով տղային:

– Սեթո, լույսն անջատի, դուռն էլ փակի, – բղավեց մկներից մեկը:

– Տվեք, թող տանի, – հանգիստ ասաց Համոն:

Սեթոն վերցրեց մի կավիճ ու վազացրեց դեպի դուռը, բայց տղան արդեն չկար, տղան արդեն գնացել էր…

– Որտեղ էինք հասել? – Հարցրեց Համոն, ապա շարունակեց, – հա, լեչոյի բանկեքը շուռ տալու պահին ներսա մտնում Վզգոն ու գործի վրա բռնում…

– Բա որ բռնեցիր, Վզգո ախպեր, նավսյակի մի էրկու հատ սիլա չտվեցիր? – Մունաթով հարցրեց Շմավոնը:

Վզգոյի փոխարեն պատասխանեց Համոն.

– Իրա ասելով խփելա, սֆթա մի հատ թաթալոշա տվել, հետո էլ անցելա քացիներին… Թե սֆթա քացի ես տվել, հետո նոր թաթալոշ? – Հարցրեց նա Վզգոյին:

Վերջինս պատրաստվում էր պատասխանել, բայց մկների մեջ հարգանք վայելող Ջիվոն կանգնեցրեց:

– Լավ, էդ կարևոր չի, դրա համար չենք հավաքվել գլուխ գլխի, – ասաց նա, – մենք Վզգոյին լսեցինք, հիմա էլ մեր մյուս հերոս Վաղոյի խոսալու ժամանակնա:

– Ոնց կասես, Ջիվո ախպեր: Մոտիկ արի, Վաղո, – նրան իր մոտ կանչեց Համոն:

Վաղոն, ով մինչ այդ հանգիստ լսում էր, վերջին սեղանին նստած, մեյդան հելավ ու կանգնեց Համոյի կողքին:

– Դե հիմա ասա տենամ, Վաղո, ստեղ ինչ որ խոսում էինք քո մասին, էդ ճիշտա? Դու ես կերել ռահաթ լոխումն ու ջարդել լեչոյի բանկեքը? – Հանգիստ տոնով հարցրեց Համոն:

– Չէ, ես չեմ արել, – կարճ ու կոնկրետ պատասխան տվեց Վաղոն:

– Դա Ձեր վերջնական պատասխանն է?

– Հա, – հաստատեց Վաղոն:

– Տո սուտա ասում, դրա լեզուն պիտի կտրենք! – Բղավեց Վզգոն:

– Լեզվիդ ես տալի, Վզգո տղա, – տաքացավ Վաղոն իր հերթին:

– Լավ, հլը թարգեք! – Նրանց հանգստացրեց Համոն…

– Արա, էն ինչ ձեներ են լսվում? – Հարցրեց Ջիվոն` իր շուրջը նայելով…

Շմավոնն արագորեն անջատեց լույսը, և բոլորը մի պահ լռեցին…

– Ախ դու, սրիկա… – Լռությունն առաջինը խախտեց Ջիվոն` սեղանի տակ նկատելով Պստոյին, ով մի քանի ֆստղ էր գտել ու չռթում էր…

– Մենակ-մենակ էլի… Էղավ, էղավ, ձեզ էլ իմացանք… – Կատակեց Գռնոն:

Բոլորը բացեցին բերաններն ու սկսեցին քրքջալ, բացի Վզգոյից ու Վաղոյից, ովքեր իրար էին նայում չար հայացքներով… Շուտով բոլորի կողմից սիրված Պստոն թառեց իր նախկին տեղը, Շմավոնը լույսը վառեց, և ժողովը շարունակվեց…

Դիմելով Վաղոյին` Համոն հարցրեց.

– Եթե դու չես արել էդ ամենը, բա էրեկ ուր էիր իրիկվա յաները, ինչով էիր զբաղված, ու քեզ տեսնող էղելա?

– Բախչում մենակ քնած էի… Դժվար թե ինչ-որ մեկը տեսած լինի, – պատասխանեց Վաղոն:

– Փաստորեն ստացվումա, որ Վզգոն մուտիտա անում? – Հարցրեց Ջիվոն:

– Փաստորեն, – պատասխանեց Վաղոն` հայացք նետելով Վզգոյի վրա:

Վերջինս այդ խոսքերից հետո հազիվ իրեն զսպեց, որ վեր չկենա ու մի հատ մռթին չբզի…

– Վզգո, կարողա ուրիշին ես բռնել պադվալում, գլխներիս խաբար չկա? – Հարցրեց Մստոն, ապա ավելացրեց, – դե իրիկուն էր, պադվալ տեղ. ասում եմ, կարողա և չես ջոգել…

– Չէ, հաստատ Վաղոն էր, հաստատ, – ինքնավստահ պատասխան լսվեց Վզգոյի շուրթերից:

– Կամ էլ կարողա Վաղոն մկան դեղա կերել, կայֆի տակ չի ջոգել, ինչա անում, հիմա էլ չի հիշում, – ծաղրանքով արտահայտվեց Անդրանիկը:

– Անդրանիկ, ռեխդ փակի, Անդրանիկ! – Նրան սաստեց Համոն:

– Վզգո, բա դու ուրիշ ապացույց չունես, որ Վաղոնա արել? – Հարցրեց Սմբոն:

– Ունեմ: Վիզս վերջում ճանկռեց էդ համբալն ու ճողոպրեց յեսիմ ուր, – պատասխանեց Վզգոն` ցույց տալով իր վերքը:

– Էդ Վաղոնա արել? – Կասկածանքով հարցրեց Ջիվոն, ապա ևս մեկ հարց ուղղեց նրան, – գիտես, չէ, մեզ խաբողն ինչա?

– Ասում եմ, Վաղոնա արել, – ձայնը բարձրացրեց Վզգոն` իր պոչով հարվածելով սեղանին:

– Արա, գլխներիս ուրիշ քյալակ կարայիք բերեիք?! – Չգիտես, թե ում էր ուղղված զայրույթով լեցուն այս հռետորական հարցը, որը տրվեց Սեթոյի կողմից և մնաց անպատասխան…

– Արա, դե սենց էլ անորոշ վիճակ կըլնի, որ էսա?! – Ասաց Պստոն իր հերթին…

Համոն հայտարարեց ընդմիջում, որից հետո հարց ուղղեց բոլորին.

– Հիմա ինչ եք ասում, հարգարժան մկներ, պատժենք Վաղոյին թե ոնց?

– Բա էլ ոնց? Էդ կերածը չպըտի մարսի, – վստահ կերպով արտահայտվեց Վռամը:

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать


Таёжный Волк читать все книги автора по порядку

Таёжный Волк - все книги автора в одном месте читать по порядку полные версии на сайте онлайн библиотеки LibKing.




ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки отзывы


Отзывы читателей о книге ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки, автор: Таёжный Волк. Читайте комментарии и мнения людей о произведении.


Понравилась книга? Поделитесь впечатлениями - оставьте Ваш отзыв или расскажите друзьям

Напишите свой комментарий
x